ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քովիդով վարակվածների դիակները Հնդկաստանում այրում են հենց փողոցներում. քաոսային իրավիճակ
CoViD-19-ով վարակվածների դիակները Հնդկաստանում ստիպված են այրել հենց փողոցում. Տեղական դիակիզարանները երկար ժամանակ է չեն կարողանում հաղթահարել այդքան շատ մահերը:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացությունների թիվն արդեն մոտենում է երկու հարյուր հազարի, իսկ համաճարակի ամբողջ ժամանակահատվածում Հնդկաստանում դեպքերի ընդհանուր թիվը գրեթե 17 միլիոն է: Եթե դեպքերի աճը չի դադարում, ապա մայիսին, ըստ մասնագետների, վարակված մարդկանց օրական թիվը կարող է հասնել կես միլիոնի:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական հակառեկորդային ցուցանիշն է գրանցվել: Ինչպես հաղորդում է РБК-ն՝ ներկաացնելով ասիական երկրի առողջապահության նախարարության տվյալները, չորրորդ օրն անընդմեջ արձանագրվում է վարակման դեպքերի ամենամեծ մեկօրյա ցուցանիշը:
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 349 600 դեպք, որը մեկ օրում որևէ երկրում գրանցված առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում:
Երկրի վարչապետ Նարդենրա Մոդին հայտարարել է, որ «կորոնավիրուսային փոթորիկը» ցնցել է Հնդկաստանը: Հիվանդացության մակարդակի կտրուկ աճով պայամանվորված՝ վերջինս կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել և պատվաստվել: