ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբրահամ Գասպարյանը «Al Arabiya» ՀԸ եթերում բանավիճել է Թուրքիայի իշխանական պատգամավորի հետ
«Արմնյուզ» ՀԸ հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը 300 միլիոնանոց լսարան ունեցող «Al Arabiya» հեռուստաընկերության եթերում բանավիճել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն պատգամավորի հետ:
Բանավեճի վերջում թուրք պաշտոնյան վիրավորանքներ է հասցրել հայ ժողովրդի հասցեին, ինչից հետո հաղորդավարը դադարեցրել է հաղորդման հեռարձակումը:
Աբրահամ Գասպարյանը եզրափակելով խոսքը՝ ասել է. «Այն բարբարոսությունն ու թշնամանքը, որն Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ ցուցաբերում էր հայերի նկատմամբ, այսօր էլ դրսևորվեց ի դեմս Ձեր հյուրի»:
Ավելի ուշ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր եթերին և գրել.
«Երկու տողով ներկայացնեմ. թուրք զրուցակիը շարունակում էր կեղծել պատմությունն ու քաղաքականությունը, առաջ էր քաշում պաշտոնական Անկարայի ժխտողական թեզերը, ես դրանք ջարդեցի փաստերով։ Հետո նրա մեկնաբանության ընթացքում մի քանի անգամ ուղղեցի պատմական կեղծ քարոզը՝ ռեպլիկներով։ Նա փրփրեց, հունից դուրս եկավ, ես էլ դրդեցի, որ ամբողջովին կորցնի տիրապետումը։ Հաղորդավարն ստիպված եղավ ընդհատել, քանի որ զրուցակիցս անցավ անձնական վիրավորանքի։ Թողարկումն ավարտեցի հետևյալ մտքով՝ «Այն բարբարոսությունն ու թշնամանքն, ինչ Օսմանյան կայսրությունը դրսևորում էր հայերի հանդեպ 100 տարի առաջ, այսօր ես տեսա ձեր հյուրի մեջ մարմնավորված»։ Բանավեճին ավելի մանրամասն կանդրադառնամ իմ հաղորդման ընթացքում։ Վաղը պատրաստ կլինի նաև ամբողջական հաղորդման հայերեն թարգմանությունը»,-գրել է նա վերջին հրապարակման մեկնաբանություններում։