ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջահերով երթ Ախալցխայում
Այսօր Ախալքալաքում ջահերով երթը տեղի է ունեցել առանց ջահերի ու ոչ մարդաշատ: Պատճառը կորոնավիրուսային համավարակն է: Արդեն որերորդ տարին է ապրիլի 23-ի երեկոյան Ախալքալաքում ջահերով երթ է անցկացվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: Բնակիչները ջահերով, պաստառներով ու կարգախոսներով շարժվում են Ախալքալաքի բերդից դեպի հայկական եկեղեցի, մոմավառություն է կատարվում նաև Սուրբ Խաչ եկեղեցում: Սակայն, անցյալ տարի երկրում արտակարգ դրության պատճառով միջոցառումներ չանցկացվեցին: Այդ ժամանակ ջահերով երթի փոխարեն աշխարհի բազմաթիվ հայեր մոմերը վառեցին և դրեցին պատուհանագոգերին: