
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին դատարանը ազատ արձակեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձեռբակալությունը։
Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին անհապաղ ազատ արձակել նրան։
Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ անցկացված բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։