ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «անվախ» կրիան առյուծներին խանգարում ջուր խմել

«Մալա Մալա» հարավաֆրիկյան սաֆարի պարկում կրիան առյուծներին խանգարել է ջուր խմել և հայտնվել է զբոսավարի կողմից նկարահանվող տեսանյութում, հայտնում է lenta.ru կայքը՝ հղում տալով Kruger Sightings յութուբյան ալիքին, որտեղ տեղադրվել է տեսանյութը։

Տեսանյութը նկարահանել է 30-ամյա զբոսավար Ռեգի Բարետոն, որն այցելուի համար մասնավոր էքսկուրսիա է կազմակերպել։

Երբ զբոսավարն ու այցելուն հասել են առյուծների տարածքին, որտեղ գիշատիչները զեբրային ուտելուց հետո ջրափոսից ջուր են խմել, «անվախ» կրիան մոտեցել է առյուծներին և անընդհատ խանգարել նրանց։

«Մալա Մալա» արգելոցը գտնվում է Հարավային Աֆրիկայի Մպումալանգա նահանգում՝ Կրուգեր ազգային պարկի մոտ։ Այնտեղ կարելի է հանդիպել զեբրաների, գետաձիերի, ընձուղտների և այլ կենդանիների։
 

Քաղաքականություն

Պատահարներ