ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը եկան Սյունիքի մարզպետարան

Քիչ առաջ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը եկան Սյունիքի մարզպետարան: Մարզպետարանի շենքում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ԱԱԾ և Ոստիկանության պետերը մեծ թվով հատուկջոկատայիններով այս պահին ուղևորվում են Սյունիք: Նրանց հետ են նաև մեծ թվով հատուկջոկատայիններ։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում, նաեւ Կապանում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

Քաղաքականություն

Պատահարներ