ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական մեծաթիվ ուժեր են ուղեւորել Կապան. շուռնուխցիները սպասում են Նիկոլ Փաշինյանին. ArmDaily

Շուռնուխցիները և հարակից գյուղերի մի շարք բնակիչներ են հավաքվել Կապան-Գորիս ավտոճանապարհին և սպասում են այնտեղից վերադարձող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Նշենք, որ այսօր Փաշինյանը շրջում է Սյունիքի մարզի տարբեր համայնքներով։ 


Բնակիչները հավաքվել են այդտեղ՝ ցանկանալով իրեց հուզող հարցերը ուղղել վարչապետին։ Նրանք այդ հնարավորությունը չէին ունեցել երեկոյան Նիկոլ Փաշինյանի անսպասելի այցի ժամանակ։ 

ArmDaily.am-ի  տեսանյութում երևում է, որ Շուռնուխով դեպի Կապան են ուղևորվում ծառայողական մեքենաներ և ոստիկանական անձնակազմով լի ավտոբուսներ։ 

Շուռնուխցիները տեղեկացնում են, որ գյուղի միջով ոստիկանական մեծաթիվ ուժեր են անցնում։

Քաղաքականություն

Պատահարներ