Ալիևն ու Պուտինը քննարկել են «Իսկանդերի» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին լուրերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախադահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
«Իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին հեռախոսազրույց եմ ունեցել: Սովորաբար հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը համաձայնեցվում է երկու կողմերի միջև, տրվում է համատեղ, համաձայնեցված տեղեկատվություն: Բայց ես ոչ մի բան չեմ թաքցնում ադրբեջանցի ժողովրդից և կարծում եմ, որ պետք է իմանա ամեն ինչ: Մենք քննարկել ենք այդ հարցը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իմ հանձնարարությամբ լուսանկարներով և ապացույցներով պաշտոնական նամակ է ուղարկել: Բայց մինչ այժմ մենք ոչ մի պատասխան չենք ստացել», - ասել է Ալիևը, ապա հավելել, որ «տարօրինակ» է համարում հրթիռների օգտագործման մասին պաշտոնական Երևանի հայտարարությունը:
«Նրանք կա՛մ խոսում են չպայթած հրթիռների մասին, կա՛մ ասում են, որ դա գաղտնիք է: Նշանակում է, որ դրանք օգտագործվել են:
Մենք պաշտոնական արձագանքի ենք սպասում Երևանից: Ես ձեզ ավելին կպատմեմ, քանի որ ունենք բավարար տեղեկատվություն, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների», - ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին խոսելիս հռետորական հարցադրում էր արել․ «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից արձագանքել էին այս հայտարարությանը՝ նշելով․ «Իսկանդեր» համալիրները չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտությունում, հավանաբար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել»։
Այս հայտարարությունից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանում էր տարածել․ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի
Հիշատակի եռերգություն կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի...
Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հ...
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել, Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը չեն մասնակցել Ծառուկյանի որդու հարսանիքին
Հանրապետականը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսի ժ...