Ֆրանսիայում ավազակները COVID-19-ով հիվանդից 300 000 եվրոի զարդեր են գողացել, ապա ախտահանել են բնակարանը ու հեռացել

Ֆրանսիայում բուժեղբոր հանդերձանքով ավազակները կողոպտել են փարիզյան արվարձանի բնակիչներից մեկին, որն ինքնամեկուսացման մեջ է գտնվել՝ COVID-19-ով վարակվելուց հետո, գրում է Le Parisien ֆրանսիական հրատարակությունը: 

Նշվում է՝ կողոպտիչները հարձակվել են 53-ամյա տղամարդու վրա, երբ նա բացել է դուռը՝ կարծելով, որ իրեն այցելել են հիվանդանոցի աշխատակիցները: Հետո նրանք կապկպել են տան տիրոջը և պահանջել են ասել, թե որտեղ են գտնվում չհրկիզվող պահարանները: Տղամարդը լսել է նրանց և ասել դրանց գտնվելու վայրը: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ անկոչ հյուրերը բնակարանը լքելիս ամբողջ կահույքը հակասեպտիկով ախտահանել են: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պահարաններից գողացված զարդերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 հազար եվրո: Քննչական ծառայություններն աշխատում են հանցագործների ինքնությունը պարզելու ուղղությամբ: 

 

Քաղաքականություն