Արդեն 10 ժամից ավելի է, փրկարարները «Ծովինար» ջրամբարում որոնում են 59-ամյա տղամարդու դին. Shamshyan. com

Արդեն 10 ժամից ավելի է, ջրասուզակներն ու փրկարարները «Ծովինար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ջրամբարում որոնում են 59-ամյա տղամարդու դին:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, երեկ, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ջրամբարի մոտ հայտնաբերվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ցոլակ Նասոյանի հագուստները և կան տեղեկություններ, որ նա կամ անզգուշաբար ընկել է ջրամբարը կամ իրեն նետել է ջրամբարը։ Ողջ գիշեր հրշեջներն ու ջրասուզակները կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն դրական արդյունք չի գրանցվել։ 

 

Այսօր առավոտյան, ժամը 09։00-ից շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ջրամբարի որոշ հատվածների խորությունը հասնում է 3-8 մետրի։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն