Հասարակություն
Սահակաշվիլին Պոզներին անվանել է Պուտինի կողմից ազատ արձակված «ԿԳԲ-ի հին գործակալ»
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին երկրի թշնամի ու «ԿԳԲ-ի հին գործակալ» է անվանել: Այս մասին Սահակաշվիլին ասել է Facebook-ում տեսաուղերձով՝ հաղորդում է Georgia Online- ը:
«Պոզները ԿԳԲ-ի հին գործակալ է, որին Պուտինը դուրս բերեց 2008 թ.: Նա Վրաստանի անասելի թշնամին է»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Մեկնաբանելով Պոզների այցը Թբիլիսի և դրան հաջորդած բողոքի ակցիաները հեռուստահաղորդավարի դեմ՝ Սահակաշվիլին ասել է, որ «հյուրին պետք է վերաբերվել որպես հյուրի, իսկ թշնամուն՝ որպես թշնամու»:
Ըստ քաղաքական գործչի՝ Պոզների այցի դեմ ընդվզած վրացի երիտասարդների արձագանքը իրեն հպարտություն է ներշնչել:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Հայտնի է 26–ամյա կնոջ և նրա 7 տարեկան դստեր մահվան պատճառը
Ավելին Հասարակություն բաժնից
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0