
Պետությունը չի վճարել սահմանամերձ բնակիչների գազի վարձավճարի 50 տոկոսը. պատգամավոր

Սահմանամերձ համայնքների բնակիչների օգտագործած գազի վարձավճարների մասով իր հանձնառությունը պետություն չի կատարել, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ բնակիչների սպառած գազի վարձավճարի 50 տոկոսն օրենքով պետությունն է վճարում:
«Սահմանամերձ համայնքներում բնակիչների օգտագործած գազի վարձավճարների կեսը օրենքով պետությունն է վճարում՝ սահմանված չափաքանակով։ Հունվար ամսվա համար պետությունն իր հանձնառությունը չի կատարել, և բնակիչն է վճարել (տվյալ ամսվա ամբողջ չափով)։ Այդ խնդրով դիմել եմ կառավարության ղեկավարին՝ առաջարկելով հունվար ամսվա պետության չկատարած վճարումները իրականացնել հաջորդ ամիսներին՝ այդպիսով թեթևացնելով սահմանամերձ բնակիչների առանց այն էլ ծանրացած հոգսերի մի փոքր մասը», - գրել է պատգամավորը։