Հասարակություն
Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում կանցնի
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ժամանել է Villa Stuar բժշկական կենտրոն, որտեղ բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի, թե երբ ֆուտբոլիստը կվերադառնա մարզադաշտ։ Այդ մասին գրում է armsport.am-ը։
Հռոմեական ակումբում հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կվերականգնվի և պատրաստ կլինի Եվրոպա Լիգայի «Այաքսի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյորի» դեմ խաղում, որից հետո բաց էր թողել հռոմեական ակումբի հանդիպումները և նաև չէր կարողացել միանալ Հայաստանի հավաքականին՝ ԱԱ 2022թ որոկավորման փուլի խաղերին մասնակցելու համար։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0