Իսլամիստները Մոզամբիկում գրավել են մի ամբողջ քաղաք և սպանել տասնյակ մարդկանց
Իսլամիստ ապստամբները գրավել են Մոզամբիկի հյուսիսում գտնվող Պալմա քաղաքը և այն իրենց հսկողության տակ են պահում ավելի քան հինգ օր՝ գրում է Associated Press-ը:
Մոտ 35 հազար բնակիչ կարողացել է փախչել քաղաքից, նրանց մի մասը ապաստանել է շրջակա բնակավայրերում, մյուս մասը՝ ջունգլիներում: Քաղաքում հսկողությունը վերականգնելու համար բանակը օգնություն է սպասում հարևան Հարավային Աֆրիկայից:
Հայտնի է, որ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Նրանցից շատերը ենթարկվել են դաժան մահապատժի, մի մասը գլխատվել է: Անհայտ կորածների թվում կա 40-60 օտարերկրյա քաղաքացի:
Ըստ տեղեկությունների՝ ապստամբների հարձակման պատճառը քաղաքի մերձակայքում իրականացվող ֆրանսիական էներգետիկ նախագծի աշխատանքն է: Ֆրանսիական ազդեցության դեմ պայքարի պատրվակով իսլամիստներն ավելի քան երեք տարի ահաբեկում են տեղի բնակչությանը: Ինչպես նշում է France 24-ը, Պալմայի գրավման համար պատասխանատու խումբը 2019 թվականին հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:
Մոզամբիկում իսլամիստների իրականացրած դաժան մահապատիժների մասին տեղեկություններ ստացվեցին մարտի սկզբին: Հայտնի դարձավ, որ նրանք կտրում են երեխաների գլուխները մայրերի աչքի առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը հնարավոր է բացի ցամաքային սահմանները
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Այս մասին ինչպես փոխանցում է Sputnik Geo...
Պուտինը անընդհատ կատակում է ինձ հետ. Պեսկով
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 1-ից առաջ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անընդհատ կատակ...
Եգիպտոսի նախագահը հանձնարարել է բեռնաթափել Սուեզի ջրանցքում խցանված նավը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանձնարարել է սկսել մարտի 23-ից Սուեզի ջրանցքում խցանված և երթևեկությունը խոչընդո...
Թուրքիան ցանկանում է F-35-ը փոխարինել հայրենական հինգերորդ սերնդի TF-X կործանիչով
F-35 կործանիչների ծրագիրն ունի չափազանց շատ սահմանափակումներ, որոնք պահանջում են ամբողջական կախվածություն ԱՄՆ-ից, HaberT...