Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ
Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են` գրում է Ermenihaber-ը։
Մարտի 26-ին Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի ներկայացուցիչների դեմ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար:
Դատախազությունը Էրդողանի անձը նսեմացնող լուսանկարի հրապարակման հետ կապված՝ ամսագրի 4 ներկայացուցչի նկատմամբ մեղադրական եզրակացություն է պատրաստել:
2020 թ. աշնանը թուրք-ֆրանսիական ճգնաժամի և Ֆրանսիայի և մուսուլման մի քանի երկրների միջև լարվածության ֆոնին «Շարլի Էբդո» երգիծական ամսագիրը ևս մեկ սկանդալային ծաղրանկար հրապարակեց, որը կարճ ժամանակ անց դատապարտեցին Թուրքիայի իշխանությունները: «Շարլի Էբդո» ամսագրի հոկտեմբերի 28-ի համարում տպագրվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով ծաղրանկար:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորնե...
Բայդենը հայտարարել Է «Չինաստանին պատասխանատվության ենթարկելու» մտադրության մասին
Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել գործակցությունը դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ Չինաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկելո...
Կալինինգրադում ՌԴ ԱԻՆ ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի 2 անդամ զոհվել է
Ռուսաստանի Կալինինգրադի մարզում «Կա-32» ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է ТАСС-ը:Ուղղաթիռն ընկել է Կուրշկի ծոցի ավազանու...
ԱՄՆ Ալաբամա նահանգում տորնադոյից 5 մարդ է մահացել
ԱՄՆ Ալաբամա նահանգում տորնադոյից 5 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:Հաղորդվում է, որ նահանգի ավելի քան 20 000 բնակիչ մ...