Կալինինգրադում ՌԴ ԱԻՆ ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի 2 անդամ զոհվել է
Ռուսաստանի Կալինինգրադի մարզում «Կա-32» ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է ТАСС-ը:
Ուղղաթիռն ընկել է Կուրշկի ծոցի ավազանում:
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ ուղղաթիռը պատկանել է ՌԴ ԱԻՆ-ին, այն փորձնական թռիչք է կատարել:
Ավիացիոն ծառայություններում ունեցած աղբյուրների տեղեկություններով՝ ուղղաթիռի կործանման հավանական պատճառներից մեկը կարող է լինել անձնակազմի սխալն ու տեխնիկական անսարքությունը, իսկ հավանական բոլոր տարբերակները քննության ժամանակ են ուսումնասիրվելու:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ անձնակազմի 2 անդամի կյանքը փրկել չի հաջողվել, ևս մեկն անհետ կորած է համարվում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորնե...
Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ
Հեռուստաալիքի տվյալներով ՝ նավը պատկանում է իսրայելական XT Management ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում:Ի...
Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ
Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են` գրում է Ermenihaber-ը։...
Բայդենը հայտարարել Է «Չինաստանին պատասխանատվության ենթարկելու» մտադրության մասին
Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել գործակցությունը դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ Չինաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկելո...