ՌԴ-ն մերժել է Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավապահների պահանջը. պաշտպան
Ռուսաստանի Դաշնությունը մերժել է ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավասու մարմնի պահանջը։ Այս մասին NEWS.am-ին հայտնլ է Կոստանյանի պաշտպան Գեւորգ Գեւորգյանը։
Նա նշել է, որ մերժելու մի քանի հիմքեր կան. «Մերժելու հիմքը՝ ապօրինի պահանջն է։ Հիմքերից են նաեւ քաղաքական, ապօրինի հետապնդումները»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ եւ մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով:
«Փաստորեն, Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը թե´ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների, թե´ Ինտերպոլի կենտրոնական մարմնի կողմից գնահատվել են որպես անօրինական, ինչը կրկին վերահաստատում է մեր այն եզրահանգումը, որ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որեւէ փաստական կամ իրավական հիմք չունի, այդ կապակցությամբ որեւէ ապացույց չկա եւ չի էլ կարող լինել»,- նշել է պաշտպանը։
Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի հայտարարության մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում նշված փաստարկները պաշտպանի կողմից ներկայացվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանքներ հաշվի առնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Մարզպետն ասաց, թե ինչու էին ռուս զինվորները գնացել Տավուշի մարզ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, տեղեկատվություն չունենք, որևէ բան գոյո...