Շոյգուն թուրք պաշտոնակցի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները առարկայական քննարկում են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ուշադրություն դարձնելով փոխգործակցությանը հրադադարի ռեժիմի խախտման փաստերի հետ կապված հարցերի ուսումնասիրմանն ուղղված համատեղ հանձնաժողովի շրջանակներում, ինչպես նաև այլ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին»,- ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորնե...
Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ
Հեռուստաալիքի տվյալներով ՝ նավը պատկանում է իսրայելական XT Management ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում:...
Վրաստանից Բուլղարիա գնացող ինտերնետային մալուխը հանձնվեց ադրբեջանական ընկերությանը
Վերջին գործարքի արդյունքում ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձավ «Caucasus Online» պրովայդերի 100% սեփականատերը: «C...
Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ
Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են` գրում է Ermenihaber-ը։...