Դիմում եմ ԲԴԽ-ին՝ այս դեպքին կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով. Արամ Վարդևանյան

Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը` անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի՝ Աննա Վարդապետյանի և 2 քննիչի հետ ունեցած հանդիպումների մասին Ամրամ Մակինյանի գրառմանը:

«Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող

Amram Makinyan-ը հրապարակեց ՓԱՍՏ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված անդամ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել առնվազն դատական իշխանության անկախությանը միջամտելու հակումներ ունեցող` գործադիր իշխանության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ: Վարչապետի օգնականի հետ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` երեքշաբթի օրը, երբ տեղի են ունենում ամենախայտառակ դատական նիստերը որին ես մասնակցում եմ որպես պաշտպան: Նման փաստը ուղղակի մեղմ ասած հարվածում է ԲԴԽ-ի որպես անկախ սահմանադրական մարմնի հեղինակությանը և կարգավիճակին:

Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով»: