«Տեղաշարժ չունենք»․ փաստաբանը՝ ադրբեջանցուն սպանած հայի քրգործի վերաբերյալ
Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 10 օր է ինչ մեր հայրենակից Արման Առաքելյանը տեղափոխվել է ՀՀ և գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Ըստ օրենքի՝ Արման Առաքելյանի դատավճիռը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությանը, մինչ գործը դատարան հանձնելը` համապատասխանեցման համար պետք է թարգմանվի դատավճիռը սակայն այս 10 օրերի ընթացքում դեռևս տեղաշարժ չունենք։ Մի քանի տարբեր հարցումներ և գրություններ եմ ուղղարկել համապատասխան կառույցների։
Արման Առաքելյանի գործի հետ կապված մինչև շաբաթվա վերջ հանդես կգամ հայտարարությամբ, որում մանրամասն կտեղեկացնեմ մեր անելիքների և փոքր ինչ նաև սպասելիքների մասին։
Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց ովքեր աջակցում են Արմանին»։
Հիշեցնենք՝ ՌԴ-ում հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ ադրբեջանցու սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Արման Առաքելյանը մարտի 14-ին տեղափոխվել է Հայաստան՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
«Գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնել. նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, անհայտ անձ...
Շուշի պետք է գային 700 կամավորականներ՝ ադրբեջանցիներին օղակը գցելու և ոչնչացնելու համար
Ակնհայտ է, որ Թուրքիան Ղարաբաղում անցկացրած գործողությունով կանգ չի առնի՝ այս մասին է խոսում ՀՀ սահմանի մոտ տեղի ունեցած...