ՊԵԿ-ն անցած տարի 14 միլիոն դոլարի պարգևավճար է ստացել. Աննա Կոստանյան
2020 թվականին ՊԵԿ-ը 6,8 միլիարդ դրամի (14,2 միլիոն ԱՄՆ դոլար) պարգևավճար է ստացել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հիշեցնելով, որ խոսքը վերաբերում է կորոնավիրուսային ու պատերազմային տարուն:
Նշենք, որ պարգևավճարների մասին թեման խորհրդարանում բացեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով մասնավորապես ընդդիմադիր պատգամավորների ստացած պարգևավճարների մասին, սակայն, ինչպես իր խոսքում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, մոռացավ ասել, որ մասնավորապես ԲՀԿ-ն մեկ տարի իր պարգևատրումները հատկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարին, իսկ դրանից հետո պատերազմից տուժածներին օգնելուն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին ասաց, որ ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են անցած տարի փետրվարին:
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
Մարզպետն ասաց, թե ինչու էին ռուս զինվորները գնացել Տավուշի մարզ
Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, տեղեկատվություն չունենք, որևէ բան գոյո...