Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել

Հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին դատարանը տուժող է ճանաչել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտնել է, որ իրենք` պաշտպանները, հուսով են, որ հոր կողմից սեռական բռնության և ծեծի ենթարկվելու գործով տուժողի կարգավիճակ ստանալը կօգնի Խաչատուրյան քույրերին` խուսափել սպանության համար քրեական հետապնդումից:

«Մեզ համար այս գործը կարևոր է նրանով, որ աղջիկներն արդեն ունեն տուժողի պաշտոնական կարգավիճակ` դրանից բխող իրավունքներով: Մենք հուսով ենք, որ քրեական հետապնդումը կդադարեցվի: Խաչատուրյանի գործով դեռ ամբողջական հետաքննություն պետք է իրականացվի, որի ընթացքում կամբողջացվեն Միխայիլ Խաչատուրյանի կողմից հանցագործության կատարման մասին ապացույցները: Հետաքննության ավարտին գործը դատարան կուղարկվի»,- ասել է նա:

Քաղաքականություն