Պատահարներ
Բախվել են Mercedes-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է, քարերը մասամբ փակել են ճանապարհը. կա 4 վիրավոր
Unknown
Արագածոտնի մարզում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են 37-ամյա Արման Թադեւոսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի եւ 55-ամյա Մերուժան Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը
Վթարի հետեւանքով ЗИЛ-ի վարորդ Ա. Թադեւոսյանը, Mercedes-ի ուղեւորներ, 13-ամյա Ա.Ա.-ն, 19-ամյա Ա. Ա.-ն, 19-ամյա Ա. Ք.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով ЗИЛ 130-ը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է եւ քարերը լցվել են ճանապարհին:
Նմանատիպ հոդվածներ
Կորած զինծառայողներից մեկը հոսպիտալում է. ցավոք, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել
Unknown
ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 192 զինծառայողի անուն
Unknown
Բոլորը լավ են հիշում, թե տասնյակ տարիներ նա ինչպես է իմ հետևից ընկած. Ռուբեն Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին. 168.am
Unknown
Դիտահորի կափարիչը պատճառ է դարձել Toyota-ի կողաշրջմանը. ո՞վ է փոխհատուցելու վարորդի վնասը
Unknown