Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են արձակել Opel Astra-ի ուղղությամբ

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում կրակոցներն են հնչել։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ 

 

Ոստիկանները Եղվադի խճուղու՝ Դավիթաշեն տանող կամրջի տակ հայտնաբերել են Opel Astra մակնիշի՝ առջևի աջ և ձախ ապակիների վրա կրակված ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս պահին փորձում են պարզել, թե ինչն է եղել կրակոցների պատճառը։  Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով դեպքի վայրում էր և իրավապահներին հայտնում էր, որ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, երբ կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ 

Քաղաքականություն