«Կոմիտասի անվան պանթեոն»-ից ստահակը կամ ստահակները գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

Օրեր առաջ վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք «Կոմիտասի անվան պանթեոն»-ի տարածքից գողացել են հայ ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը, հնարավոր է, տեղի ունեցած լինի մարտի 17-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում; Թե ով կամ ովքեր են այդ ստահակները, պետք է պարզեն ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն

Պատահարներ