Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ

Այսօր՝ մարտի 19-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին: 

Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու գտան և մեքենաները տեղափոխեցին: Նրանք  նշում էին նաև, որ ավտովթարների պատճառներից մեկը  ճանապարհի մերկասառույցն է:

Քաղաքականություն

Պատահարներ