Հասարակություն

Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել լրագրողների նկատմամբ հարձակումները պաշտոնյաների կողմից. Անի Սամսոնյան

Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել լրագրողների նկատմամբ հարձակումները պաշտոնյաների կողմից. Անի Սամսոնյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա, հասցրել մարմնական վնասվածքներ և գույքային վնասներ. դեպքի հանգամանքերը իրավապահ մարմինները կպարզեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգմվոր Անի Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին ժամանակներում ներքաղաքական լարվածության հետ պայմանավորված հաճախակի են դարձել նաև լրագրողների նկատմամբ հարձակումները թե՛ քաղաքացիների և թե՛ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։ Եթե առաջին դեպքում գործ ունենք ցածր իրավագիտակցության և համընդհանուր սևուսպիտակի ատելության գեներացման հետևանքների հետ, ապա երկրորդ դեպքում՝ լրագրողների նկատմամբ գիտակցված անհանդուրժողականության հետ։

Հանրային և քաղաքական գործիչները, պաշտոնյաները այս հարցում կրում են ավելի բարձր պատասխանատվություն և պետք է լինեն ավելի զսպված և համագործակցային։ Նրանք պետք է գիտակցեն, որ մշտապես հասարակության ուշադրության և հետաքրքրասիրության կենտրոնում են և իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը ևս սահմանափակված է։

Հարգելի՛ պաշտոնյաներ, ցուցաբերեք հանգստություն և հանդուրժողականություն»:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250