Ինձ մոտ, պատերազմում զոհված տղերքի ծնողների մոտ արդեն հարց է առաջանում. Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Գեղամ Նազարյանի հոդվածը․
«Հայաստանի վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը, որոշելով բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը, փաստացի նրան վերականգնելով շտաբի պետի պաշտոնում, ապացուցեց, որ ավելի գեներալ է, քան մոտ չորս տասնյակ զինվորական գեներալները:
Հիմա Օնիկ Գասպարյանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ներկայանալ աշխատանքի: Ավելին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է գործի այնքան հստակ և պարզ, որքան դատավոր Մհեր Պետրոսյանը: Հանրությունը ԳՇ-ից պարզ և ոչ երկիմաստ հայտարարություն է սպասում:
Այլևս գլխավոր շտաբը չի կարող գործել կիսաքայլերով և որոշումներով: Հանրությունը սպասում է նաև բացատրություն, թե ինչու Օնիկ Գասպարյանին ապօրինաբար աշխատանքից ազատելուց հետո շտաբում հայտնված գերագույն գլխավոր հանցագործին գեներալները դիմավորեցին ոտքի կանգնած, զգաստ վիճակում:
Ինձ մոտ, պատերազմում զոհված տղերքի ծնողների մոտ արդեն հարց է առաջանում՝ մի՞թե այսպես վախվորած ու կիսաորոշումներով գեներալները մեր որդիներին դարձրին թիրախ թշնամու հրթիռների և դրոնների համար:
Իսկ հիմա հապաղելու ժամանակ չկա: Գերագույն գլխավոր հանցագործը շարունակում է ծաղրել պետությունն ու երկիրը, շարունակում է օրենքների հետ անել այն, ինչ ցանկանում է, հասկացնելով, որ թքած ունի թե երկրի, թե պետության, թե ՀՀ քաղաքացիների վրա:
Գլխավոր շտաբը պետք է հանդես գա հստակ հայտարարությամբ և անցնի կոնկրետ և հստակ քայլերի: Մասնավորապես, պետք է վերահաստատի իր հայտարարությունը վարչապետի պահով, ինչպես նաև հստակ վերաբերմունք հայտնի ռազմական դրության վերաբերյալ, պահանջելով դրա անհապաղ վերացումը»:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...