ԱՀ խոսնակը՝ Շուշիում թշնամու կողմից ոչնչացված եկեղեցու ու հայկական կոթողները ոչնչացնելու դեմ պայքարի մասին. ArmDaily

Politic.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախկին ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանի համար շքեղ գրասենյակ է վարձել։ Նշվում էր, որ այդ գրասենյակը գտնվում է Երևանի Զաքյան փողոցում գտնվող շքեղ բիզնես կենտրոններից մեկում, որտեղ Երևանում գտնվելու ժամանակ Արայիկ Հարությունյանն էր մարդկանց ընդունում։ Հաղորդվում էր նաև, որ միայն գրասենյակը կահավորելու համար պետական միջոցներից քսան միլիոն դրամ է տրամադրվել։

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ չի մեկնաբանի այդ տեղեկատվությունը։ Մեր հարցին, թե արդյոք որևէ քայլ ձեռնարկելու է Ալիևների վարչակարգի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական եկեղեցիների ոչնչացման դեմն առնելու կամ դրանք ալբանական ներկայացնելու դեմն առնելու համար` ի նկատի ունենալով Շուշիի Կանաչ խաչ եկեղեցու ոչնչացումը թշնամու կողմից և Հադրութի Ծակուռի գյուղի հայկական եկեղեցու ալբանական ներկայացնելը, Ավանեսյանն ասաց. «Դա սպասելի վերաբերմունք էր ոչ միայն Արցախի իշխանությունների, այլ նաև բոլորի համար։ Ունեցած հնարավորությունների շրջանում Արցախի իշխանությունները այդ հարցն, իհարկե, բարձրացնելու են»։