Հասարակություն

Իր նման ահագին կան, ավելի՛ն՝ պատասխանատու պաշտոններում. պատգամավորը՝ Հովհաննսես Ազոյանի գրառման մասին

Իր նման ահագին կան, ավելի՛ն՝ պատասխանատու պաշտոններում. պատգամավորը՝ Հովհաննսես Ազոյանի գրառման մասին

Մարդը սխալվել է մեկ բանում, որ ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի տակ դերասան Հովհաննես Ազոյանի անգլերեն գրառմանը:

«Մի իրարանցում է սկսվել, է չգիտեի՞ք: Շնորհակալ եղեք, գոնե բարձրաձայնեց իմացաք, իր նման ահագին կան, ավելի՛ն՝ պատասխանատու պաշտոններում:

Դուք կարևորը հերթ կանգնեք էս արժեքներով մարդու ներկայացումները, ֆիլմերը նայելու, ու իր սրճարանում էլ չմոռանաք թեյը գոլ վերցնել, որ հնարավոր լինի խաղաղ խմել:

Լույսը բարին ավետի,- գրել է Հովսեփյանը:

Հովհաննես Ազոյանը մասնավորապես գրել էր. «Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի երեսին։ Թող աշխարհում տիրի խաղաղություն։ Թող այևս երբեք պատերազմ չլինի»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250