Հրդեհ Ճարտարի քաղաքապետարանում. շենքը ծխահարվել է

Այսօր առավոտյան 07:21-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը հաղորդում է ստացել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին: Տեղեկությունը հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։ 

«Դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3x4 մակերեսով աշխատասենյակներից մեկը՝ գույքով: Շենքը ծխահարվել է: Տուժածներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ: 

Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, և կրակը չի տարածվել: 

Տեսչությունը ստուգումներ է իրականացնում հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար: 
 

Քաղաքականություն