Հասարակություն

Զորակոչից խուսափած քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան՝ առանց քրեական հետապնդումի. Քոչարյան

Զորակոչից խուսափած  քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան՝ առանց քրեական հետապնդումի. Քոչարյան

27 տարեկան Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ: 

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ, ապա կառավարության լրամշակմամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք: 

«Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան` առանց որևէ նախապայմանի ու քրեական հետապնդումից ազատվեն: Մեկ տարի հետո կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը»,- ասաց Քոչարյանը: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250