Սոթքի հանքի մեծ մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, աշխատում է հանքի մի մասը. Թովմասյան. Tert

Սոթքի հանքը իր աշխատանքներ շարունակում է մասամբ, այդ հատվածում հայկական ու ադրբեջանական կողմները գծանշումներ դեռ չեն սկսել իրականացրել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքոի մարզի Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նա վստահեցրեց, որ վերջին ամիսներին հանքի մոտակայքում հանգիստ է, որևէ լարվածություն չկա:

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրատվամիջոցի  հետ զրույցում նշեց, թե քանի որ հանքի մեծ մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, աշխատում է հանքի մի մասը, իսկ ադրբեջանցիները տարբեր պայմանագրեր են կնքել և ցանկանում են շահագործել հանքը:

«Հանքում կրճատումններ են տեղի ունենում, խոսքը մոտ 300 աշխատողների մասին է, որից 100-ից ավել աշխատող արդեն ազատվել են աշխատանքից: Իմ բարձրաձայնած հարցին Կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել, որևէ ուշադրության չի արժանացրել և որևէ լուծում չի տրվել»,- նշեց Թովմասյանը:

Անդրադառնալով հանքի աշխատակիցների անվտանգության խնդիրներին՝ պատգամավորը նշեց, որ Վարդենիսի և հարակից տարածքի բնակիչները աշխատում են ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ և կարելի է ենթադրել, թե որքանով է անվտանգ:

Քաղաքականություն