Հասարակություն

Օդանավը վերադարձնելու հարցով իրանական կողմի հետ պայմանավորվածություն կա. խնդիրը տեխնիկական է. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Օդանավը վերադարձնելու հարցով իրանական կողմի հետ պայմանավորվածություն կա. խնդիրը տեխնիկական է. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Իրանական կողմի հետ աշխատանքներ են տարվում Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավը վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: 

«Իրանական կողմի հետ օդանավը վերադարձնելու հարցով պայմանավորվածություն կա, պարզապես տեխնիկական խնդիրներ են առաջացել»,- ասաց նա: 

Տ.Հարությունյանը նշեց, որ օդանավի առևանգման առնչությամբ ՔՕ 221-րդ հոդվածով (օդանավի զավթումը) քրեական գործ է հարուցվել: 

ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձավ նաև Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին՝ վստահեցնելով, որ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրենց խնդիրները լուծում են առկա մարդկային և նյութական ռեսուրսների սահմաններում, չլուծվող խնդիրներ Սյունիքում չկան:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250