Հասարակություն

Մի քանի գործով, գուցե, ստացված լինի. փոխոստիկանապետը՝ Ինտերպոլի փաստաթղթի մասին

Մի քանի գործով, գուցե, ստացված լինի. փոխոստիկանապետը՝ Ինտերպոլի փաստաթղթի մասին

Այս պահի դրությամբ չեմ կարող որևէ տեղեկատվություն տրամադրել, որովհետեև փաստաթուղթը նոր է հրապարակվել, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած Ինտերպոլի փաստաթղթին:
Փաստաթղթի համաձայն՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումն Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է ՀՀ-ի հետ համագործակցությունը։

«Ինչ վերաբերում է այն համգամանքին, որ հետախուզումը կարող է դադարեցված լինել կամ չլինել, և ինչու մենք չենք տրամադրել, պետք է նշեմ, որ դա առավել նախաքննություն իրականացնող մարմնի գործառույթը պետք է լիներ, ոչ թե ոստիկանության», - նշեց փոխոստիկանապետը:

Հարցին՝ ոստիիկանությունում տվյալներ չկա՞ն՝ արդյոք այդ մասով գործակցությունը դադարեցվել է, Ֆիդանյանը պատասխանեց.

«Բավական մեծ թվով անձանց վերաբերյալ ստանում ենք, իսկ կոնրկետ որ անձի վերաբերյալ ենք ստացել և ումով է դադարեցվել՝ չեմ կարող մտաբերել: Մոտ 500 մարդ հետախուզվում է Ինտերպոլի կողմից, բոլորին չեմ կարող հիշել»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ որևէ գործով ոստիկանությունը պատասխան ստացե՞լ է, որ քաղաքական հետապնդում կա.

«Մի քանի գործով, գուցե, ստացված լինի, բայց հիմա կոնկրետ ում մասին ենք ստացել՝ չեմ կարող ասել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250