«Նա հմայիչ էր». Մեծ Բրիտանիայի թագուհին պատմել է Յուրի Գագարինի հետ հանդիպման մասին
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը գիտական ֆորումի մասնակիցների հետ կիսվել է մոտ 60 տարի առաջ Լոնդոնում խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի հետ հանդիպման վերաբերյալ իր հիշողություններով:
«Նա հմայիչ էր: Եվ կարծում եմ, որ առաջին տիեզերագնացը լինելու փաստն էր նրան այդչափ հմայիչ դարձնում»,-նշել է թագուհին:
Միապետն այսպես է պատասխանել բրիտանացի տիեզերագետ, Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր գիտաշխատող Մեգի Ադերին Պոկոկի հարցին: Վերջինիս խոսքով՝ խորհրդային տիեզերագնացը կարևոր դեր է խաղացել իր մասնագիտության ընտրության հարցում:
Հիշեցնենք, որ Յուրի Գագարինը 1961 թվականի հունիսի 11-15-ին այցելել էր Մեծ Բրիտանիա: Ուղևորության ընթացքում նա հանդիպել էր վարչապետ Հարոլդ Մակմիլանի հետ և Էլիզաբեթ Երկրորդի հրավերով մասնակցել Բուկինգհեմյան պալատում ընթրիքին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ շենքի մոտ տասնյակ ոստիկաններ են բերվել
ԱԳՆ շենքի մոտ տասնյակ ոստիկաններ են բերվել:Մանրամասները՝ տեսանյութում:
Աբովյանի N1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում
Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 1 դպրոցում տնօրենը աշխատանքից հեռացրել է ուսուցիչների եւ այլ աշխատակիցների: Այս մասին ֆեյսբու...
Լրագրող Թաթուլ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Բարխուդարլուից
Քիչ առաջ լրագրող Թաթուլ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Բարխուդարլուից: Ավելի վաղ նա գրել էր, Ֆեյսբուքի իր ընկերների եւ...
Ադրբեջանցիները մեքենաներով շրջում են Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց. համացանցում տեսանյութ է տարածվում
Համացանցում տեսանյութ է տարածվում, որ ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն...