
Երբ մամուլի խոսնակները ճիշտ ժամանակին հերքում են նման տեղեկությունները ապատեղեկատվության տարածումը կանխվում է

Վերջին շրջանում լրատվամիջոցների աշխատանքը բարդացել է պետական կառույցների հետ աշխատելիս: Իրենց աշխատանքը հարգող և կեղծ սենսացիա չփնտրող լրատվամիջոցները տեղեկատվություն ստանալու դեպքում՝ ճշտումներ կատարելու համար, կապ են հաստատում պետական կառույցներ՝ ինչը նորմալ և իրավաչափ գործընթաց է՝ հավաստի տեղեկատվություն ստանալու համար: Պատերազմի և հետպատերազմյան օրերին այս փոխհամագործակցությունը ավելի կարևոր և նշանակալի դեր ունի ԶԼՄ-ների գործում, սակայն լրագրողները շատ հաճախ բախվում են հարցի անպատասխանատու մոտեցման և թերի վերաբերմունքի: Գերատեսչությունների մամուլի քարտուղարները բացի նրանից, որ շատ հաճախ չեն պատասխանում հեռախոսազանգերին՝ թեման թողնելով հրատապությունից դուրս, հաճախ նաև տեղեկատվության վերաբեյալ մեկնաբանությանը արձագանքում են. «Չեմ մեկնաբանում այդ լուրը»:
Այս դեպքում ո՛չ հաստատելով, ո՛չ հերքելով տեղեկությունը՝ փաստի և պատասխանատվության առաջ թողնելով լրագրողին:
Թելեգրամյան ալիքների, մումուլում տեղ գտած նյութերի և սոցիալական ցանցերի գրառումներին տրվում են որակավորումներ, օր՝ «դեղին մամուլ»:
Օրինակ՝ այսօր Mediaport թելեգրամյան ալիքը «Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին փակել երկիրը՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ» վերտառությամբ հրապարակում կատարեց, որը արձագանք ստացավ ինչպես մեր, այնպես էլ մի շարք այլ լրատվամիջոցների կողմից:
Մեր լրատվականը տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում լուրը՝ հորդորելով դիմել Առողջապահության նախարարություն:
Ինչու՞ չմեկնաբանել լուրը՝ հաստատել կամ հերքել, այն պարագայում, երբ հրապարակման մեջ նշվում է Նիկոլ Փաշինյանի անունը, ինչպես նաև խոսվում նրա կողմից հանձնարարականի մասին, նշվում՝ ԱԱԾ-ի մասին:
Եթե մամուլի խոսնակը կամ խոսնակները նման լուրերը պարբերաբար հերքեն հանրությունը կընկալի, որ որոշ թելեգրամյան ալիքները կամ դեղին մամուլը հրապարակում է ոչ հավաստի տեղեկատվություն:
Նշյալ նյութի մեր հրապարակումից մեկ ժամ հետո Առողջապահության նախարարությունը տարածեց պարզաբանում՝ ներկայացնելով, որ հանրության շրջանում շահարկվող լուրերը, թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը:
Երբ մամուլի խոսնակները ճիշտ ժամանակին հերքում են նման տեղեկությունները ապատեղեկատվության տարածումը կանխվում է: