Դանիել Իոաննիսյանը մուտք է գործել պետական հիմնարկ և ծեծկռտուք սկսել. ՊՈԱԿ-ի աշխատակիցը մանրամասնում է

1. Դանիել Իոաննիսյանը  մուտք է գործել պետական պահպանության ներքո գտնվող, հաստատություն/ պետական հիմնարկ։ 
2. մտել իմ աշխատասենյակ ու դուրս հրավիրել 
3. դրսում սպասում էին ևս 3-4 հոգի, 
4. Կատարվածի մասին իմանալով մի քանի գործընկերներ ևս մոտեցել են, 
5. Խոսակցության ընթացքում Դանիելը Հայհոյել է` ծեծկռտուք հրահրելով, 
6. Այնուհետև հետ քաշվելով չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները 
7. Տղաները, որոնք եղել են Դանիելի հետ, երեկ ուշ երեկոյան կապի են դուրս եկել և հանդիպել ենք։ Հանդիպման ժամանակ պարզվեց, որ Դանիելը խաբել է իրենց և չի ներկայացրել ամբողջական խնդիրը։ Նրանց ասածների այլ ասպեկտների մասին պարզապես կլռեմ։ 
8. Նրանց հետ կապված բոլոր խնդիրները հարթված են։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը, որը հաստատել է մամուլում տեղ գտած լուրերը: 

«Հիմա առաջիկա անելիքների մասին։ 

Ինչպես շատերին հայտնի է ժամանակին ես աշխատել եմ Դանիելի հետ նույն կառույցում, սակայն ինչ որ պահից զգացել եմ, որ ունեմ իր հետ այնպիսի գաղափարական հակադրություններ, որոնք անհնարին են դարձնում վերջինիս հետ ոչ միայն աշխատանքը այլև որևէ տեսակի շփումը։ 

Շատերը Դանիելին անվանում են իրավապաշտպան, NGO-շնիկ, մինչդեռ իմ համոզմամբ նա պարզապես լոբբիստ-քարոզիչ է։ 

Հայաստանում նրա առաքելությունը կայանում է հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ։ 

Դրա վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ հետաքրքիր դրվագներ»։

 

Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրեց, որ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։ Վերջինիս մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։

Նշենք, որ նախօրեի առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։ Վերջինս, մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։

Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը։

Քաղաքականություն