
Արդյո՞ք մեկ պատասխանատու և մեղավոր, և եթե այո՝ ապա ո՞վ է նա. Արշավիր Ղարամանյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքի էջում գրում է.
«Արդյո՞ք մեկ պատասխանատու և մեղավոր, և եթե այո՝ ապա ո՞վ է նա։
Որ 2020 թվականի հուլիսին տավուշյան սահմանային հայտնի միջադեպից հետո Ադրբեջանի «ձեռքերը» այլևս բաց թողնված էին՝ փորձ կատարելու ռազմական ճանապարհով Արցախի հարցը լուծել հօգուտ իրեն՝ պարզ էր յուրաքանչյուր անձի համար, ով փոքրիշատե տեղյակ էր տարածաշրջանի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններից ու զարգացումներից՝ բացի հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարներից, որոնք միայն իրենց հասկանալի էյֆորիայի տակ նշում էին ու փիառվում՝ տոնակատարությունների վերածելով այսպես կոչված «հուլիսյան հերոսամարտը»:
«Հուլիսյան հերոսամարտից» հետո ընկած ժամանակահատվածում հայկական զույգ պետությունների իշխանությունների գործողությունները՝ հիշեցման կարգով․
1. Հայկական Զինված ուժերի կատարածի և չկատարածի անհիմն գովազդում «արծրունյան» ոճով։
2. Հայկական ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի մարտական պայմաններում կիրառման առասպելական ներկայացում։
3. Չհիմնավորված և շռայլորեն պարգևատրված ու շնորհված մարտական բարձր պարգևներ և զինվորական բարձր կոչումներ։
4. ՀՀ Զինված ուժերի մեծամտաբար ներկայացում որպես տարածաշրջանի խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը, ինչպես շատ կարճ ժամանակ անց պարզվեց, ոչ այլ ինչ էր, եթե ոչ ինքնախաբկանք և մանիպուլյացիա: