Հասարակություն

Վարչապետը կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, որպեսզի չվերադառնանք նախկին սահմանափակումներին

Վարչապետը կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, որպեսզի չվերադառնանք նախկին սահմանափակումներին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:
Նա ասաց, որ նոր դեպքերի էական աճ կա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ասաց, որ երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը:

Նախարարի խոսքով՝ այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված է:

«Այս պահին ունենք ծավալված ինը բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով պացիենտներին, ներկայում մոտ 100 մահճակալ ունենք, այս օրերին շարունակում ենք ծավալման աշխատանքները», - ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք ունենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե պետք է հակահամաճարակային կանոնները մաքսիմալ պահել:

«Պետք է մեր խնդիրը լինի, որ մենք շարժվենք այն ճանապարհով, որ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտությույն չլինի: Խնդրում եմ, կոչ եմ անում մեր ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետև մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումը էական նշանակություն է ունենալու այս հարցում», - ասաց վարչապետը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250