
Շատ հնարավոր է, որ մոտ օրերս ՀՀ կառավարությունը գնա նոր սահմանափակումների՝ «լոք-դաուն»-ի

Auroranews-ի տեղեկություններով շատ հնարավոր է, որ մոտ օրերս ՀՀ կառավարությունը գնա նոր սահմանափակումների՝ «լոք-դաուն»-ի: Ըստ մեզ հասած տեղեկությունների այս պահին քննարկվում է կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ հայտարարելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 748 նոր դեպք է գրանցվել: Չնայած կորոնավիրուսային հիվանդության նման աճի հասարակության կարծիքով թվերը հիմնականում «նկարած» են: Մինչդեռ, առողջապահական պաշտոնյաները շարունակում են վստահեցնել, որ ամեն ինչ շատ լուրջ է։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը կարծում է, որ եթե առաջիկայում էլ նախորդ օրվա նման 700-ից ավել վարակման դեպքեր արձանագրվեն, բնականաբար, չի բացառվում, որ կառավարությունը կգնա նոր սահմանափակումների: