Փոսալցման վերանորոգման աշխատանքները կսկսվեն եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում. Կարապետյան

Երևանում ասֆալտի վերանորոգման և փոսալցման աշխատանքները սկսում են այն ժամանակ, երբ թույլ են տալիս եղանակային պայմանները, Aysor.am-ի  հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ 
«Կա օդի որոշակի ջերմաստիճան, որից ցածր ջերմաստիճանի առկայության պարագայում ասֆալտապատման աշխատանքներն անարդյունավետ կլինեն», - ասաց Հակոբ Կարապետյանը։ 
Նա նշեց, որ քաղաքապետարանում ճանապարհաշինական բոլոր մրցույթներն անցկացված են և ամենամյա աշխատանքները կսկսեն եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում։ 
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է երկարացնել մայրաքաղաքի գիշերային լուսավորության ժամերը, Հակոբ Կարապետյանն ասաց, որ կառավարության կողմից պատվիրակված լիազորությունն է Երևանի գիշերային լուսավորությունը՝ կառավարության տրամադրած միջոցներով. 

«Երևանի քաղաքապետարանն անցած տարի առաջարկել է ավելացնել այդ միջոցները՝ գիշերային լուսավորության ժամերը երկարացնելու հնարավորություն տալու համար»։