Հասարակություն

Ի՞նչ կենսագրություն ունի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Գալստյանը

Ի՞նչ կենսագրություն ունի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Գալստյանը

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

2003թ.

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ Ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ:

2007թ.

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2009թ.-ի հունվարի 26

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:

2012թ.

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

 

Զբաղեցրել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատարի պաշտոններ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1982թ.

Ավարտել է Գյումրիի (Լենինական) թեթեւ արդյունաբերության տեխնիկումը:

1988թ.

Ավարտել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարանը:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.

1983 – 1992 թթ. – Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:

Պարգևներ.

«Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի», «Մարշալ Բաղրամյան», «Մարտական ծառայության», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» I աստիճանի, «Մայրական երախտագիտության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար» և «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» մեդալներով, «ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի 10 տարին» հոբելյանական մեդալով, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» և «Երկրապահ կամավորականների միություն» հուշամեդալներով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250