Ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, 12 հրամանատար, երկու բարձրաստիճան սպաներ թիրախում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում մինչեւ օրս հարուցվել եւ քննվում է արցախյան պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ: Ավելին, նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ագրեսիայի ակտի փաստերով հարուցված քրեական գործերով կատարվող նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել 103 հազարից ավելի անձի որպես տուժող ճանաչելու մասին, այդ թվում՝ 3 300-ից ավելի՝ զոհված, 9 000-ից ավելի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած, 90 հազարից ավելի՝ բռնի տեղահանված:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
Հայաստանը կստանա կորոնավիրուսի պատվաստանյութ, որից հրաժարվել են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան ու Իտալիան
Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան ու Իտալիան դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտատգործումը: Այս մա...
Արցախում նոր պատերազմ սկսելու մասին խոսակցություններն անհիմն են. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է ԱՀ պետական եկամուտների կոմիտե և հանդիպել մի խո...