Հասարակություն

ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ «Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր…

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ «Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է: Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է: Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին»,- ասվում է հայտարարությունում:
 

Նմանատիպ հոդվածներ

Բացահայտ կասեմ՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ. Ալիև

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250