180 ծնող է սպասում աճյունների նույնականացման. Անահիտ Ավանեսյան

«Առաջին լրատվական»-ի եթերում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման գործընթացին, ասել է, որ գործընթացը արագ տեմպով է ընթանում, վերջին 2-3 ամիսներին իրականացվել է 2028 նույնականացում:

Նախարարի խոսքով՝ փոքրաթիվ փորձանմուշներ կան, որոնք մեկ անգամ փորձաքննության ենթարկվելուց հետո ևս մեկ անգամ պետք է հետազոտվեն, քանի որ դեռ չեն նույնականացվել: Ըստ նախարարի՝180 ծնող սպասում է նույնականացման:

«7 օր, 24 ժամ անցկացվում են հետազոտությունները: Ձգձգման պատճառներ չկան: Պրոցեսը երկար չի տևելու. երևէ թե էս ամսվա ընթացքում արդեն իսկ մի քնաի անգամ կրկնակի փորձարկումների արդյունքում շատ փոքրաթիվ նմուշներ ենք ունենալու, որոնք որևէ կերպ հնարավոր չի լինի հետազոտության ենթարկել»,- ասել է նախարարը:

Քաղաքականություն