
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Օհանյանը ներկա չէր նիստին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գերծով այսօրվա դատական նիստն ընդմիջվեց` պաշտպանության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը ներկա չէր նիստին։
Նշենք, որ նիստն անցկացվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Քոչարյանը ներկա էր նիստին։
Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց` Սեհյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է և նրան դեռևս մարտի 7-ին տեղափոխել են կենտրոնական զինվորական հոսպիտալ։
«Այժմ Օհանյանը գտնվում է։ Չեմ կարծում` նա երկար կմնա հիվանդանոցում` այսօր հերթական ստուգումները կանցնի»,–ասաց Մեժլումյանը։
Դատարանը հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակ է Օհանյանը մնալու հիվանդանոցում։ Մեժլումյանն այս հարցով հեռախոսազրույց ունեցավ Օհանյանի հետ, որն էլ ասաց, որ չի կարող ասել, թե երբ է դուրս գրվելու։
Դատավորը հավելեց` քանի որ Սեյրան Օհանյանի բացակայության դեպքում դատական նիստ անցկացվել չի կարող, ուստի այն հետաձգվում է։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 16-ին` ժամը 13։00-ին։