Հասարակություն

Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ

Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ


Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ: Ինչպես փոխանցում է NEWS.am-ը, այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Հայաստանի քաղաքացիների հանդեպ միջազգային հետախուզում է (ինչ գծով՝ չի հաղորդվում) հայտարարվել քրեական գործերով, որոնք վերաբերում են սեպտեմբերի 27-ից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում «հայկական Զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, օգտագործելով Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումների անդամների, լայնածավալ ագրեսիա էր սկսկել ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: Շեշտադրումները տեղափոխելու ապարդյուն փորձի արդյունքում ադրբեջանական իշխանությունները շինծու քրեական գործեր են հարուցում Հայաստանի քաղաքացիների դեմ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250