
Իջևանում ռուս խաղաղապահների ներկայության մասին տեղեկություններ չունեմ. Հայկ Ղալումյան. ArmDaily

Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր լուսանկարներ են տարածում, թե ինչպես են ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում շրջում, առևտուր անում։ ArmDaily.am-ի հետ զրույցում Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանն ասաց, որ համայնքում ռուս խաղաղապահների ներկայության մասին տեղեկություններ չունի։
«Մեր համայնքը խոշորացված համայնք չի, եթե սահմանների մոտ լինեն ռուս խաղաղապահներ՝ ինձ ոչ ոք այդ մասին պարտավոր չի տեղեկատվություն տրամադրել»։
Նա վստահեցրեց, որ սահմանին և համայնքում իրավիճակը խաղաղ ու հանգիստ է և ոչ մի արտառոց իրավիճակ չկա։
«Ամեն դեպքում՝ մեր մոտ լարվածության մասին տեղեկություններն արդեն մի քանի անգամ հերքվել են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով երեկվանից տեղեկատվություններ էին տարածվել, որ Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ:
Պաշտպանության նախարարույթունն այս տեղեկությունները հերքել էր։