Օրվա լրահոս

Մարտի 7-ին ՀՀ նախագահը կհանդիպի Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հետ։Այս մասին քիչ առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին։

Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում ՀՓՇ-ն Նախագահի կփոխանցի ժողովրդի պահանջն առ այն, որ նա պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ Օնիկ Գասպարյանին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը վիճարկելու պահանջով։

«Պարոն Նախագահ, ունեք անհատական ու ամբողջական պատասխանատվություն՝ երկրում ստեղծված իրավիճակի համար, պարտավոր եք կանգնել Սահմանադրության գլխին ու դիմեք Սահմանադրական դատարան։ Հակառակ պարագայում դուք անձամբ անձնական պատասխանատվություն եք կրում երկրում ստեղծված իրավիճակի համար »,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Վերջին նորություններ